Not Selected

ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ ՈՒ ԷՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ»

10/01/2024

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ակումբի սաներ Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Սիմոնյանը ժամանակավորապես ԲԿՄԱ-ի կազմում հանդես գալուց հետո վերադարձել են «Ուրարտու»։

Սիմոնյանը բանակայինների կազմում էր 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածից։ Այս ընթացքում նա մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Իսկ Խարիտոն Այվազյանը ԲԿՄԱ-ում էր ընթացիկ մրցաշրջանի սկզբից, որի ընթացքում հասցրեց 14 խաղ անցկացնել՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Մեր տղաներին մաղթում ենք մրցաշրջանի հաջող շարունակություն, լավ ելույթներ ու հաղթանակներ հարազատ թիմի կազմում։