Not Selected

ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒԻ ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՖՐԻԿԱՅԻ ԱԶԳԵՐԻ ԳԱՎԱԹԻ 1/8 ԵԶՐԱՓԱԿԻՉ

24/01/2024

Դրաման Սալուի Բուրկինա Ֆասոյի հավաքականը հունվարի 23-ին Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության երրորդ տուրում մրցել է Անգոլայի ընտրանու հետ և պարտվել 0-2 հաշվով:

Մեր կիսապաշտպանը մնացել էր պահեստայինների նստարանին ու խաղաժամանակ չի ստացել:

Բուրկինա Ֆասոյի հավաքականը խմբային փուլն ավարտել է 4 միավորով ու երկրորդ տեղով դուրս եկել 1/8 եզրափակիչ: