Not Selected

ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4-ՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

08/01/2024

Հունվարի 12-ին կկայանա Հայաստանի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի վիճակահանությունը։ 1/8-րդ եզրափակիչը հաղթահարած թիմերը հետևյալն են՝ 

ԲԿՄԱ

Նոա

«Արարատ-Արմենիա»

«Փյունիկ»

«Վան»

«Կիլիկիա»

Նշենք, որ զույգի հաղթողը կորոշվի մեկ խաղի արդյունքում։

Հավելենք, որ «Ուրարտուն» ու «Շիրակը» Հայաստանի գավաթի խաղարկությունում իրենց ելույթները կսկսեն 1/4-րդ եզրափակչից։