«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ELITE NEON CUP 2024 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

12/02/2024

Մանկապատանեկան մրցաշարն ունի 9 տարվա պատմություն և ընդգրկուն աշխարհագրություն: Այս ընթացքում մրցաշարին մասնակցել է 160 թիմ 40 երկրից, այդ թվում այնպիսի աշխարհահռչակ ակումբներ, ինչպիսիք են «Միլանը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը», «Բավարիան» և այլն: Կիպրոսյան խաղադաշտերում իրենց առաջին միջազգային քայլերն են կատարել այժմ առաջատար ֆուտբոլիստներ Դուշան Վլահովիչը, Ջեյդոն Սանչոն և Ֆիլ Ֆոդենը:

Մրցաշարն այս տարի կանցկացվի Կիպրոսի Պաֆոս քաղաքում և կտևի 3 օր: Նշենք, որ տարիքային 3 խմբում ներգրավված 48 թիմերի շարքում լինելու են «Ուրարտու-ակադեմիա»-ի 2009 և 2013 թվականների թիմերը:

2024 թվականի մրցաշարին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Յուվենտուսի», «Լիվերպուլի», «Բավարիայի» և «Օլիմպիակոսի» ակադեմիաները: