Not Selected

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ԵՎ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ

14/02/2024

Հայաստանի կանանց մինչև 17 և 19 տարեկանների հավաքականները փետրվարի 16-ից 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Այդ կապակցությամբ «Ուրարտուի» ֆուտբոլիստուհիներ՝ Ռուզաննա Ինջյանը, Էլեն Մկրտչյանը, Մարիանա Վարդանյանը, Սուսաննա Սահակյանը, Անի Օհանյանը հրավիրել են Մ-17 տարեկանների հավաքական, իսկ Անժելա Պետրոսյանը, Մանե Ասլանյանը, Շողեր Սարդարյանը, Անի Վարդազարյանը, Շուշանիկ Հարությունյանը, Լուսինե Կոստանյանը և Միլենա Սայադյանը՝ Մ-19 տարեկանների հավաքական։ 

Հավելենք, որ հավաքի շրջանակում հավաքականները փետրվարին միմյանց հետ ընկերական հանդիպում կանցկացնեն։