Not Selected

ՈՒՐՈՇ ՍՏՈՅԱՆՈՎԻՉ․ «ԹԻՄԸ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ Է, ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ»

21/02/2024

IDBank Պրեմիեր լիգայի վերսկսումից առաջ ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է պաշտպան Ուրոշ Ստոյանովիչի հետ, որը խոսել է թիմի նախապատրաստական շրջանի, առաջիկա հանդիպման և այլ թեմաների մասին։

ԹԻՄԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Վերջապես առաջնությունը վերսկսվում է։ Կարծում եմ, որ մենք ունեցանք բավականին երկար նախապատրաստական շրջան, ամեն ինչ շատ լավ էր, ակումբը մեզ տրամադրել էր լավ պայմաններ Միացյալ Էմիրություններում՝ սկսած հյուրանոցից մինչև խաղադաշտեր, որտեղ մենք մարզվում էինք։ Մեր մրցակիցները հավաքի ժամանակ բավականին ուժեղ էին և ընդհանուր առմամբ թիմը լավ վիճակում է, մենք պատրաստ ենք առաջնության վերսկսմանը»։

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ

«Մրցաշրջանի առաջին հատվածում մենք շատ վնասվածքներ ունեինք, բայց կարծում եմ նաև որոշ խաղերում հաջողությունը երես էր թեքել։ Մենք շատ խաղեր ունենք, կարծում եմ կկարողանանք շտկել իրավիճակը և միավորներ հավաքել՝ բարելավվելով մեր դիրքերը մրցաշարային աղյուսակում»։

ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք ունեինք ժամանակ աշխատելու մեր ֆիզիկական պատրաստվածության վրա, ունեցել ենք բարդ մարզումներ։ Հիմա աշխատում ենք մարտավարության վրա և կարող եմ ասել, որ մենք գիտենք ՆՈԱ-ին, մենք պատրաստված ենք, հասցրել ենք վերլուծել նրանց խաղը։ Նրանց դիրքը մրցաշարային աղյուսակում խոսում է իրենց մարզավիճակի մասին, մենք հարգում ենք մրցակիցն, բայց միաժամանակ հավատում մեր ուժերին»։

ԹԻՄՈՒՄ ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մեր նորեկները շատ լավ որակներ ունեն։ Նրանք արդեն իրենց զգում են որպես թիմի մի մաս և կարծում եմ, որ նրանք ունեն այն որակները որոնք կօգնեն բարելավվել մեր խաղը»։

ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ես ինձ շատ լավ եմ զգում։ Ինչպես արդեն նշեցի մենք շատ մարզումներ ենք ունեցել և կարծում եմ, որ լավ մարզավիճակում եմ գտնվում»։