Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԵԹԵ ՍԱՌՆԱՍԻՐՏ ԳՈՐԾԵԻՆՔ, ԳՈՒՑԵ 3 ՄԻԱՎՈՐ ՎԱՍՏԱԿԵԻՆՔ ԱՅՍՕՐ»

27/02/2024

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Փյունիկի» հետ ոչ-ոքիի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Նույնիսկ 10 հոգով մենք խաղում էինք հաղթանակի համար, սակայն հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1-1, չնայած որ ունեինք հնարավորություններ։ Մենք երկրորդ կեսն ավելի լավ անցկացրինք, չնայած մեր ֆուտբոլիստի հեռացմանը և նրան, որ մենք մնացել էինք 10 ֆուտբոլիստով։ Կային պահեր, կային սուր դրվագներ։ Եթե մի փոքր սառնասիրտ գործեինք առջևի գծում, գուցե, այսօր վաստակեինք 3 միավոր»։

«ՆՈԱՅԻ» ԵՎ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Չեմ կարծում, որ որ «Նոայի» հետ ոչ-ոքին ավելի շատ նման էր պարտության։ Մենք այնտեղ «Նոային» մինչև վերջ չճնշեցինք, թեպետ ունեինք քանակական առավելություն, ճիշտ այնպես, ինչպես այսօր «Փյունիկը»։ Բայց յուրաքանչյուր հանդիպում զարգանում է իր ուրույն սցենարով, ուստի դրանք համեմատել պետք չէ։ Մենք էմոցիոնալ տեսանկյունից վերականգնվեցինք՝ գոլ ընդունելով և Նոայից և «Փյունիկից» անկյունայինի խաղարկումից»։

ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻՐՔԵՐԻՑ ԳՈԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք շատ լավ հասկանում ենք այս խնդիրը, վերլուծել ենք ու վերլուծում ենք դեռևս առաջնության առաջին հատվածից։ Հատկապես ձմեռային հավաքների ժամանակ մենք կիրառում էինք խաղի բավականաչափ տարբեր մոդելներ, հատկապես ստանդարտ դիրքերի խաղարկման համար։ Եկանք այն եզրակացության, որ պետք է ամեն գնով բացառել ստանդարտ դիրքերն ու անկյունայինները»։

ՓՅՈՒՆԻԿԻ ՀԵՏ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍԻ ՄԱՍԻՆ

«Ես համաձայն եմ, որ երկրորդ խաղակեսը շատ լավն է եղել, երբ տալիս էի ընդհանուր խաղի գնահատականները։ Տղաները ցույց տվեցին այն ֆուտբոլը, որը մենք դավանում ենք, թիմը գործում էր առանց վախենալու, լավ խաղակես էր, սակայն, ցավոք, դա բավական չեղավ երկրորդ գնդակը խփելու համար»։

ԹԻՄԻ ՍԽԵՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք ուսումնասիրում ենք ցանկացած մրցակցի ու մշակում ենք բոլոր հնարավոր սցենարները, ոչինչ չենք փոխել ընթացքում, բայց կարծում եմ՝ ամեն ինչ մեր պլանավորածով գնաց, միայն Աղասարյանի հեռացումը կարող եմ նշել, մի փոքր չէր ստացվում մրցակցին իր կիսադաշտում դիմավորելը, բայց ընդհանուր առմամբ, ինչպես պլանավորել էինք, այնպես էլ խաղացինք»։

ԹԻՄՈՒՄ ՌՈՒՍ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԵԾ ԹՎԻ ՄԱՍԻՆ

«Մեր թիմում չի եղել, չկա ու երբեք որևէ տարանջատում չի լինի, ես նույնիսկ կասկած չունեմ դրանում»։

ԴԵՆԻՍ ԳԼՈՒՇԱԿՈՎԻ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Նա շատ ուշ է Հայաստան ժամանել, եթե ավելի շուտ գար, ապա մեկնարկային րոպեներից դուրս կգար խաղադաշտ։ Նրա ունակություններն ու որակները, վստահ եմ՝ կօգնեն թիմին»։

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆՐԱ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք հենվում ենք մեր ունեցած ֆուտբոլիստների որակների վրա, նա ազատ է որոշումներ կայացնելու մեջ, և այսօր էլ տեսանք, որ գրոհելիս նա լավ մոտեցումներ է ցույց տալիս։ Որոշ բաներ տեսաք, որոշներն էլ դեռ կտեսնենք»։