Not Selected

ՊԵՐԻՇԱ ՊԵՇՈՒԿԻՉ․ «ՄԵՆՔ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆՔ ՄԵՐ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

27/02/2024

Մեր թիմի պաշտպան Պերիշա Պեշուկիչն իր առաջին գոլը խփեց «Ուրարտուի» կազմում։ Ֆուտբոլիստը խոսել է «Փյունիկի» հետ ոչ-ոքիի, առաջին գոլի ու խաղի մասին․

ԽՓԱԾ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻ ՈՒ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ մեզ համար կարևոր միավոր վաստակեցինք՝ հաշվի առնելով, որ երկրորդ խաղակեսում տասը հոգով էինք խաղում։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը շատ բարդ էր, բարդ մրցակից, բայց մենք ցույց տվեցինք մեր բնավորությունը։

Առաջին գոլս խփեցի «Ուրարտուի» կազմում, ինչի համար շատ ուրախ եմ։ Այս գոլը ողջ թիմի վաստակն էր, այն թիմի համար էր, իմ ընտանիքի ու որդուս։ Ես որոշեցի նշել գոլը՝ վազելով դեպի այն տրիբունան, որտեղ նստած էին կինս ու տղաս, ինձ համար դժվար չէ նկատել նրանց, ես նրանց միշտ եմ տեսնում։

10 ՀՈԳՈՎ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ դժվար է տասը հոգով խաղալը, բայց և այնպես, կարծում եմ, որ երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, քան մրցակիցը, և մի փոքր ավելի մեծ ճնշման դեպքում կարող էինք երկրորդը խփել, բայց, ցավոք, միայն մեկ միավոր վաստակեցինք։

Մեզ միացել են փորձ ունեցող լավ ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են մեծ ակումբներում։ Կարծում եմ, որ նրանք լավ ազդեցություն կունենան երիտասարդ խաղացողների և ընդհանուր առմամբ թիմի վրա»։