Not Selected

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ ՄՈՍԿՎԱՅԻ «ՏՈՐՊԵԴՈՅԻՆ»

05/02/2024

«Ուրարտուն» ուսումնամարզական հավաքի շրջանակում իր հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց։ Այս անգամ մեր թիմի մրցակիցը Մոսկվայի «Տորպեդոն» էր։ Խաղն ավարտվեց մրցակից հաղթանակով՝ 6-2 հաշվով։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գևորգ Տարախչյանը։

Առաջին խաղակեսում հանդիպումն անցնում էր հավասար պայքարում։ Մեկնարկում ավելի ակտիվ էր մրցակիցը և մեկնարկային 15 րոպեներին ավելի շատ էր գրոհում։ Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 13-րդ րոպեին։ Անկյունային փոխանցումից հետո մոտ տարածությունից «Տորպեդոյի» ֆուտբոլիստը հարվածեց, բայց գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ Ի պատասխան, հաշիվը կարող էր բացել րոպեներ անց «Ուրարտուն», բայց Գևորգ Տարախչյանի հարվածից հետո մրցակցին ևս օգնեց դարպասաձողը։ Այդուհանդերձ, 30-րդ րոպեին լուսատախտակի հաշիվը փոխվեց։ Պարզ իրավիճակում գնդակը կորցրեց Արման Ղազարյանը և մրցակիցը նետվեց հակագրոհի, վայրկյաններ անց նույն Ղազարյանը խախտեց կանոնները տուգանային հրապարակում և նշանակվեց 11-մետրանոց։ Գնդակին մոտեցավ Գեորգի Գոնգաձեն և անվրեց իրացրեց այն։ Առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ «Ուրարտուն» հավասարեցրեց հաշիվը իսկ շքեղ գոլի հեղինակ դարձավ Գևորգ Տարախչյանը։ Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը աստացվեց գոլառատ։ Արդեն երկրորդ րոպեին մրցակիցը կարողացավ արագ գոլի շնորհիվ կրկին առաջ անցնել հաշվի մեջ։ 63-րդ րոպեին անհատական վարպետությամբ կրկին առանձնացավ Գևորգ Տարախչյանը և գրեթե նույն ոճով կատարած հարվածով հաշիվը դարձրեց 2-2։ Հետագայում «Տորպեդոն» շարունակեց ճնշել գրոհելիս և արդյունքում ևս 4 գնդակ ուղարկեց Ալեքսանդր Մելիխովի պաշտպանած դարպասը։ Հանդիպումն ավարտվեց 6-2 հաշվով՝ հօգուտ մրցակցի։

Հիշեցնենք, որ առջևում «Ուրարտուն» կանցկացնի ևս երկու ստուգողական հանդիպում։ Փետրվարի 8-ին մեր թիմը նախ կմրցի ֆուտբոլային ակումբ «Դուբայի» հետ, իսկ այնուհետև՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։