Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀԱՂԹԵՑ ԿԻՊՐՈՍՅԱՆ ՀԱՎԱՔԻ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ

06/02/2024

Փետրվարի 1-ից Կիպրոսում մեկնարկած ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտու-2»-ն իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց փետրվարի 6-ին՝ մրցելով կիպրական «Ախիրոնաս Օնիսիլոս» թիմի հետ:

Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ նվազագույն 1-0 հաշվով: Հաղթական գոլը հանդիպման 88-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխով կատարած հարվածով հեղինակեց Էմմանուել Բուսենսի Դիտուն:

Հաջորդ ստուգողական հանդիպումը Կարեն Առաքելյանի գլխավորած թիմը կացնկացնի փետրվարի 7-ին, մրցակիցը կլինի կրկին տեղի AEZ Զակակիու Մ-21 թիմը: Խաղի մեկնարկը 17:00-ին է: