Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԿԲԽ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՏՈՒՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

07/02/2024

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման կանանց բաժինը հաստատել է Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրերի խաղացանկը։

Այսպիսով,  «Ուրարտու-աղջիկներ» թիմն առաջնության երկրորդ հատվածը կմեկնարկի փետրվարի 17-ին՝ 15-րդ տուրում տանը հյուրընկալելով «Սյունիք-աղջիկներ» թիմին: Հանդիպումը կկայանա «Ուրարտու-3» մարզադաշտում և կմեկնարկի 14:30-ին: 

Հիշեցնենք, որ մեր աղջիկները ձմեռային դադարի էին գնացել՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը վաստակած 14 միավորով: