Not Selected

ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎԸ 100-ՐԴ ԽԱՂՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

11/03/2024

«Վեստ Արմենիայի» հետ մրցավեճում մեր թիմի ռուս հարձակվող Օլեգ Պոլյակովը Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: 33-ամյա Պոլյակովը դարձավ թիմի պատմության մեջ նման ցուցանիշ գրանցած այլազգի առաջին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսի 26-ին «Շիրակի» հետ մրցավեճում Պոլյակովը դարձել էր «Ուրարտուի» կազմում բոլորից շատ խաղ անցկացրած այլազգի ֆուտբոլիստը՝ գերազանցելով 84 խաղի մասնակցած Ուգոչուկվու Իվուի ռեկորդային ցուցանիշը:

Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից մեր թիմում անցկացրած խաղերի քանակով Պոլյակովը զիջում է միայն Կարեն Մելքոնյանին, որը 139 անգամ է խաղադաշտ դուրս եկել «Ուրարտուի» մարզաշապիկով: 

Օլեգ Պոլյակովը 4-րդ մրցաշրջանն է ելույթ ունենում «Ուրարտուի» կազմում՝ հանդիսանալով թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Ռուս ֆուտբոլիստն «Ուրարտուի» կազմում նորամուտը նշել է 2020թ. օգոստոսի 23-ին «Փյունիկի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում: Նա թիմակիցների հետ դարձավ առաջնության բրոնզե մրցանակակիր, իսկ նախորդ մրցաշրջանում արժանացավ ՀՀ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսներին:

Ներկայացնում ենք «Ուրարտուի» կազմում Հայաստանի առաջնություններում առավել շատ հանդիպումների մասնակցած այլազգի ֆուտբոլիստների տասնյակը:

 

Ֆուտբոլիստներ

Երկիր

Խաղ

1. Օլեգ Պոլյակով

Ռուսաստան

100

2. Ուգոչուկվու Իվու

Նիգերիա

84

3. Նոա Կասուլե

Ուգանդա

79

4. Նանա Կվամե Անտվի

Գանա

74

5. Անդրեյ Չերևկո

Ուկրաինա

58

6. Անդրեյ Բուրդիյան

Ուկրաինա

57

7. Էդվարդ Կպոդո

Գանա

56

8. Վլատկո Դրոբարով

Մակեդոնիա

52

9. Վադիմ Պարամոնով

Ուկրաինա

49

10. Մարկոս Ժունիոր

Բրազիլիա

49