Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

14/03/2024

Մարտի 17-ից 26-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

«Ուրարտուից» Հայաստանի երիտասարդական հավաքական են հրավիրվել հարձակվող Գևորգ Տարախչյանը և պաշտպաններ Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Սիմոնյանը։

Հավելենք, որ մեր ընտրանին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2025թ․  Մ-21 առաջնության որակավորման փուլի շրջանակում նախ Մոնտենեգրոյում կմրցի տեղի հավաքականի հետ, այնուհետև Երևանում՝ Արմավիրի քաղաքային մարզադաշտում կընդունի Ռումինիայի Մ-21 տարեկանների հավաքականին։ Պոդգորիցայում հանդիպումը կայանալու է մարտի 22-ին, ժամը 18։00-ին, իսկ Ռումինիայի հետ հանդիպումը՝ մարտի 26-ին՝ 15։00-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։