Not Selected

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԻՄՈՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

14/03/2024

«Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարի սկիզբը դրվեց 2022 թվականի մարտի 9-ին՝ Սիմոնի ծննդյան օրը։ Արդեն երրորդ տարին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի կունենա արցախյան 44-օրյա պատերազմի հերոսի անվան հուշամրցաշարը, որը կանցկացվի մարտի 13-17-ը։

Այս տարվա մասնակիցներն են «Ուրարտու-մարզիչներ», «Ազատության արծիվներ», «Փյունիկ», «Հայաստանի լրագրողների թիմ», «Ուրարտու-վետերաններ», «Հայաստանի վետերաններ», «Սաութ-Վեստ Ուլտրաս» և «Արտաշատ» թիմերը։

Խաղային առաջին օրը վիճակահանությամբ ձևավորված խաղային զույգերը գրանցել են հետևյալ արդյունքները՝

«Ուրարտու-մարզիչներ» - «Ազատության արծիվներ» 7-0

«Փյունիկ» - «Հայաստանի լրագրողների թիմ» 2-2 (3-4, 11մ)

Քառորդ եզրափակչի մյուս հանդիպումները կկայանան այսօր։

Հավելենք, որ «Ուրարտուն» պատրաստվում է երրորդ տարին անընդմեջ անցկացնել նաև Simon Cup միջազգային մրցաշարը՝ արդեն մակապատանեկան թիմերի միջև։