Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻ ԻՐ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

22/03/2024

Մարտի 22-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2025թ-ի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հյուրընկալվել էր Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականին։ Մեր ընտրանին գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց այդ պայքարում։

Մեր թիմի երիտասարդ ֆուտբոլիստներ Գևորգ Տարախչյանը, Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Սիմոնյանը ընդգրկված էին թիմի մեկնարկային կազմում, վերջին երկուսը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, իսկ Տարախչյանը, որը նաև թիմի ավագի պարտականություններն էր կատարում, փոխարինվեց 90-րդ րոպեին։

Հավելենք, որ մեր երիտասարդական ընտրանին հաջորդ խաղը կանցկացնի արդեն տանը՝ Արմավիրի քաղաքային մարզադաշտում մրցելով Ռումինիայի հետ մարտի 26-ին՝ 15։00-ին։