Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԿՈՍՈՎՈՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

22/03/2024

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու դեմ և նվազագույն հաշվով զիջեց մրցակցին տանը։

Մեր թիմի պաշտպան Ժիրայր Մարգարյանը մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 74-րդ րոպեին, իսկ Էրիկ Փիլոյանը պահեստայինների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ։ 

Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին՝ արդեն հյուրի կարգավիճակում մրցելով Չեխիայի հավաքականի դեմ։