Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ

25/03/2024

ՈՒԵՖԱ-ի Կանանց Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մինի մրցաշարի վերջին խաղում Հայաստանի կանանց Մ-17 տարեկանների հավաքականը Ալմաթիում մրցեց Ղազախստանի ընտրանու հետ և զիջեց 0-7 հաշվով։ 

Մեր ակումբից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիներ Անի Վարդազարյանը, Անի Օհանյանը, Մարիանա Վարդանյանը և Մանե Ասլանյանը ևս մասնակցեցին հանդիպմանը, իսկ Էլեն Մկրտչյանը պահեստայինների թվում էր։