Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՌՈՒՄԻՆԻԱՅԻՆ

26/03/2024

Մարտի 26-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2025թ-ի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հյուրընկալել էր Ռումինիայի երիտասարդական հավաքականին։ Մեր ընտրանին նվազագույն հաշվով զիջեց մրցակցին։ 

Մեր թիմի երիտասարդ ֆուտբոլիստներ Գևորգ Տարախչյանը, Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Սիմոնյանը ընդգրկված էին թիմի մեկնարկային կազմում։ Տարախչյանն ու Այվազյանը մասնակցեցին ողջ հանդիպմանը, իսկ Սիմոնյանը 88-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։