Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-09»-Ը՝ ELITE NEON CUP ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

26/03/2024

«Ուրարտու-09» թիմը՝ Elite Neon Cup մրցաշարից վերադառնում է բրոնզե մեդալով։ 

Մեր պատանիները մրցաշարի վերջին օրը 2-1 հաշվով հաղթեցին կիպրական ԱՊՈԵԼ թիմին՝ Մ-15 տարեկանների խմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը 12 թիմերի հետ պայքարում։ Իսկ «Ուրարտու-13»-ը 2-1 հաշվով հաղթեց Պաֆոսի «Ակրիտաս» թիմին՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը 20 թիմերի հետ պայքարում Մ-11 տարեկանների խմբում։ 

Շնորհավորում ենք մեր թիմերին մրցանակների ու լավ ելույթների համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ։