Not Selected

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ

29/03/2024

Հայաստանի կանանց Մ-19 տարեկանների հավաքականը մարտի 30-ից ապրիլի 4-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Այս առիթով հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիներ Մանե Ասլանյանը և Ռուզաննա Ինջյանը։

Մարտի 30-ից ապրիլի 7-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի նաև Կանանց ազգային հավաքականը, որին մասնակցելու հրավիրվել է նաև մեր ֆուտբոլիստուհի Հասմիկ Գրիգորյանը։

Հավաքի ընթացքում ապրիլի 5-ին ՈՒԵՖԱ-ի Կանանց ԵՎՐՈ 2025 որակավորման փուլի շրջանակում մեր ընտրանին կմրցի Ռումինիայի հետ, այնուհետև ապրիլի 8-10-ը հավաքականը կմեկնի Բուլղարիա՝ ապրիլի 9-ին հանդիպում անցկացնելու Բուլղարիայի ընտրանու դեմ։

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականներում։