Not Selected

ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՃՆՇՈՒՄՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ»

03/03/2024

Հարազատ ակումբ վերադառնալուց հետո Սամվել Հակոբյանն իր առաջին խաղն անցկացրեց «Ուրարտու-2»-ի կազմում՝ դառնալով դուբլի հեղինակ։ Ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով․

«ՆԻԿԱՐՄԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղը շատ բարդ ստացվեց, որովհետև այն արտագնա էր, իսկ «Նիկարմը» սեփական հարկի տակ միշտ էլ լավ է հանդես գալիս: Դրա վառ ապացույցը մի շարք այլ ուժեղ թիմերի հետ հավասար պայքար մղելն է: Խաղը, չնայած բարդ ստացվեց, բայց փառք ու պատիվ տղաներին, կարողացանք հաղթահարել ճնշումն ու հաղթանակով վերադառնալ Երևան»:

ՁԵՎԱԿԵՐՊԱԾ ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ նաև, իհարկե, գոլ խփելուս առիթով: Առաջին գոլս թիմակցի գերազանց փոխանցման արդյունքն է: Երկրորդ դրվագում աչքի ընկա արդեն անհատական որակներիս շնորհիվ: Ուրախալի ու պարտավորեցնող է, կփորձեմ շարունակել նույն տեմպով»:

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈԻ ՄԱՍԻՆ

«Չեմ թաքցնի, քանի որ բոլորի համար էլ պարզ է` ցանկանում եմ հայտնվել Բարձրագույն խմբում, այսինքն՝ «Ուրարտուի» հիմնական թիմում: «Ուրարտուն» իմ երկրորդ տունն է, և ես շատ ուրախ եմ դարձյալ պաշտպանելու իմ սիրելի թիմի գույները: Կփորձեմ իմ լավ ու արդյունավետ խաղով առաջին թիմի մարզչին ապացուցել, որ կարող եմ հաջողությամբ խաղալ նաև գլխավոր թիմում»: