Not Selected

ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՎԵՐՍԿՍՎԱԾ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

03/03/2024

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Նիկարմի» հետ։ Խաղն ավարտվեց 1-3 հաշվով՝ հօգուտ մեր տղաների։ «Ուրարտու-2»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սամվել Հակոբյանը, մեկ անգամ աչքի ընկավ Արթուր Իսրայելյանը։ Տանտերերի կազմում էլ գոլի հեղինակ դարձավ Բախրուման Ազիմովը։

Խաղը մեկնարկեց բավական ակտիվ և լարված պայքարում։ Խաղակեսը մեծամասամբ մեր թիմի թելադրանքով էր ընթանում։ Հատկապես վտանգավոր էին ստացվում ստանդարտների կատարումն ու դիրքային գրոհները, որոնցից մեկն էլ իր նպատակին հասավ 22-րդ րոպեին։ Գևորգ Գրիգորյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Սամվել Հակոբյանը։ Գոլից հետո ևս մեկ լավ պահ ունեցավ Հայկ Գալստյանը, սակայն ֆուտբոլիստի հարվածը բարձր ստացվեց։ 35-րդ րոպեին կրկին եզրից, ստանալով փոխանցումը Պետրոս Մանուկյանից, Սամվել Հակոբյանը մեր թիմի կազմում իր այս մրցաշրջանի առաջին խաղում կարողացավ դուբլ ձևակերպել՝ մեծացնելով թիմի առավելությունը։ Մինչև ընդմիջում այլ պահեր չտեսանք, մրցակիցն էլ մի քանի անգամ վտանգավոր գրոհ ձեռնարկեց, բայց դրանք իրենց վերջնակետին չհասան։ 

Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին մեր տղաները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Արթուր Իսրայելյանը։ Գոլից հետո անհամեմատ ավելի ակտիվ սկսեցին գրոհել տանտերերը․ մեր դարպասի ուղղությամբ ճնշումն իր արդյունքը տվեց։ Անկյունայինի խաղարկումից հետո «Նիկարմի» ֆուտբոլիտն ընկավ մեր տուգանային հրապարակում, որից հետո մրցավարը ցույց տվեց 11-մետրանոց նշակետը։ Հաշիվը 1-3 դարձրեց Բախրուման Ազիմովը։ Մրցակցի համար տարածություններ շատ էին ստեղծվում, սակայն նրանք ոչ բոլոր հնարավորություններն էին կարողանում օգտագործել, իսկ մեր թիմը բավական զգուշավոր էր գործում՝ ավելի շատ հաշիվը պահելու համար։ Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին երկու թիմերն էլ մեկական բավական վտանգավոր պահեր ունեցան, սակայն հաշիվը մնաց անփոփոխ։ 

Այսպիսով, մեր տղաները այս տարվա առաջին հաղթանակը տոնեցին առաջնութունում։ Հաջորդ տուրում Կարեն Առաքելյանի թիմը կընդունի «Շիրակ-2»-ին։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու-3» մարզադաշտում ու կմեկնարկի 18։00-ին։

«ՆԻԿԱՐՄ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-3

0-1 Սամվել Հակոբյան (22'), 0-2 Սամվել Հակոբյան (35') 0-3 Արթուր Իսրայելյան (52'), 1-3 Բախրուման Ազիմով (58')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ Մխիթար Ումրեյան, 80. Պետրոս Մանուկյան (ա), 12. Արա Ջոլաքյան, 39. Նարեկ Դավթյան, 19. Գևորգ Գրիգորյան, 15. Կարեն Դավթյան, 25. Դավիթ Ղիասյան, 97. Արթուր Մելիքյան, 16. Դրաման Սալու, 98. Հայկ Գալստյան, 7. Սամվել Հակոբյան:

Պահեստայիններ՝ 55. Նուբար Գիշյան, 14 Արամ Հունանյան, 29. Արթուր Իսրայելյան, 34. Արթուր Թալասյան, 96. Գագիկ Պետրոսյան, 30. Էրիկ Ղուլինյան, 87. Վահե Շափաղաթյան, 27. Արթուր Պողոսյան, 13. Արամ Ազարյան, 24. Արման Իսայան, 71. Էրիկ Ասատրյան: