Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՆՄԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԻՐԱՑՆԵԼ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՀԵՐԸ»

04/03/2024

«Շիրակի» հետ խաղի մասին իր կարծիքն է հայտնել մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսն ամբողջությամբ մեր ձեռքերում էր, մենք ստեղծեցինք պահեր։  Նման խաղերում, նման առավելություն ունենալով, պետք է իրացնել ստեղծած դրվագները։ Երկրորդ խաղակեսում լրիվ այլ պատկեր էր։ Մենք որոշ դրվագներ բաց թողեցինք։ Ինչպես արդեն տեսաք, չկարողացանք գոլի հեղինակ դառնալ նույնիսկ 11 մետրանոցից»։