Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆՔ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՑ»

08/03/2024

«Վեստ Արմենիայի» դեմ խաղի մասին իր մեկնաբանություններն է տվել մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ի՞նչ կա մեկնաբանելու այս խաղի մասին։ Միայն 1 բառ է սազական այս խաղին՝ ամոթ։ Նման խաղեր չպետք է լինեն։ Պետք է արձանագրել, որ մեզ մոտ այս պահին չի ստացվում ցուցադրել այն խաղը, որը մենք պլանավորում ենք։ Մենք պետք է փոխենք ամեն ինչ»։

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Դավիթ Հարությունյանը երիտասարդ ֆուտբոլիստ է, ունի շատ լավ որակներ, բայց այսօր մենք նրան որոշեցինք դուրս չբերել խաղադաշտ, քանի որ կարծում էինք, որ այն ֆուտբոլիստները որոնք դուրս էին եկել խաղադաշտ, պետք է ավելի մեծ օգուտ բերեին թիմին, բայց չստացվեց»։

ՊԱՎԵԼ ՄՈԳԻԼԵՎԵՑԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

«Ես չէի ցանկանա վերադառնալ այն ամեն ինչ տեղի է ունեցել Մոգիլևեցի հետ, քանի որ ֆուտբոլի ներսի մարդիկ հասկանում են, որ թիմում կարող է կատարվել ամեն ինչ։ Այն, ինչ հնչել է ակումբի նախագահի մասին, խորապես ճիշտ չէ։ Ակումբի նախագահը չէ, որ թիմի վերաբերյալ որոշումներ է կայացնում։ Դա անում է գլխավոր մարզիչը»։

6 ԽԱՂ ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇԱՐՔԻ ՄԱՍԻՆ

«Ես նույն բանի մասին խոսեցի թիմի հանդերձարանում։ Ես դա ասացի նաև ֆուտբոլիստներին։ Մենք ամեն անգամ դուրս ենք գալիս խաղադաշտ այն մտքով, որ այդ շարքը մի օր ավարտվելու է։ Պարզապես ես այս խաղի համար ես կցանկանայի ներողություն խնդրել երկրպագուներից, որոնք եկել էին ստադիոն։ Նման խաղի ամբողջ պատասխանատվությունը ֆուտբոլիստների և մարզչի վրա է։ Ինչպես նշեցի, մեզ մոտ ամեն բան չէ, որ ստացվում է ու դրա գլխավոր պատասխանատուն մարզչական շտաբն է, պարզապես պետք է աշխատել խաղի վրա ու փոփոխել շատ բաներ»։