Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՕՐԸ

14/04/2024

ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որով պարզ դարձավ հանդիպման անցկացման օրն ու վայրը։ Այսպիսով, «Ուրարտուն» գավաթի եզրափակչում «Արարատ-Արմենիային» կհանդիպի մայիսի 12-ին։ Դաշտի տիրոջ կարգավիճակում կլինի «Արարատ-Արմենիան»։

Հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում։

Հավելենք, որ կիսաեզրափակչում «Ուրարտուն» 2-1 հաշվով հաղթել էր «Շիրակին», իսկ «Արարատ-Արմենիան» պայքարից դուրս էր թողել «Փյունիկին»։