Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԵՆ»

03/04/2024

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Արարատի» հետ խաղի ու ոչ-ոքիի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Բարդ խաղ էր: Չնայած այդ ամենին մենք ունեինք բավականաչափ գոլային պահեր, որոնք պարտավոր էինք իրացնել: Այդ պատճառով չկան հաղթանակներ ու այդ տեսանկյունից ֆուտբոլիստները և մարզչական շտաբն աշխատելու տեղ ունի: Ավելի կոնկրետ,  պետք է աշխատենք վերջին փոխանցման ու վերջին հարվածի ուղղությամբ:

Մենք կենտրոնացվածության պակաս որպես այդպիսին, չունեինք, չնայած նրան, որ բացակայողը թիմի ավագն էր»:

ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Չեմ կարծում, որ Մարգարյանի բացակայությունը ազդեց թիմի տրամադրվածության վրա։ Խաղի մեկնարկում, առաջին իսկ վայրկյաններին վնասվածք ստացավ մեր աջ պաշտպանը` Պերիշա Պեշուկիչը, ինչի պատճառով մենք կորցրինք փոփոխության մեկ սլոտ: Այսինքն, առաջին փոփոխությունը հարկադրված էր: Դա հանգեցրեց երկրորդ կեսում կրկնակի փոփոխության, որը ևս մենք չէինք պլանավորել և զրկեց հարձակման գծի ևս մեկ ֆուտբոլիստի դաշտ դուրս բերելու հնարավորությունից: Օրինակ, Եթե Դոլգովի փոփոխությունը ըստ սցենարի էր, Գլուշակովին մենք ստիպված փոխարինեցինք, որպեսզի ավելի արագացնենք խաղը»: