Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ

08/04/2024

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում մրցեց «Ալաշկերտ-2»-ի հետ։

Առաջին խաղակեսում թիմերը միմյանց դարպասին քիչ էին սպառնում, սակայն ստեղծած պահերը բավական մեծ վտանգ էին պարունակում։ Մեր տղաներին մի քանի դրվագում չէին հերիքում եզրափակումները, իսկ տանտերերը չէին կարողանում արդյունավետ օգտագործել ստեղծած պահերը։ Իրենց մեջ հատկապես մեծ վտանգ էին պարունակում ստանդարտ իրավիճակները, բայց խաղակեսը հենց զրոներով էլ ավարտվեց։ 

Երկրորդ խաղակեսի մեկնարկային հատվածում մեր տղներն ավելի նախաձեռնողի դերում էին հանդես գալիս։ 56-րդ րոպեին հանդիպման հաշիվը կարող էր վերջապես բացվել, սակայն Կարեն Դավթյանի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Դրան հետևեցին «Ալաշկերտ-2»-ի հակագրոհները, որոնք նույնպես գոլի չէին վերածվում։ 65-րդ րոպեին նշանակված անկյունային հարվածից հետո գնդակը գրեթե հայտնվում էր մեր դարպասում, սակայն պաշտպանները այն ժամանակին դուրս բերեցին այն։ Որքան խաղաժամանակը սպառվում էր, այնքան թիմերը սկսում էին պասիվ գործել։ Մինչ հանդիպման ավարտը այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց։ 

Հավելենք, որ հաջորդ տուրում մեր տղաները տանը ուժերը կչափեն «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին և կմեկնարկի 18։00-ին։

«ԱԼԱՇԿԵՐՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-0

«ԱԼԱՇԿԵՐՏ-2». 12. Վլադ Չատունց, 9․ Հովսեփ Հակոբյան, 3․ Գոռ Հակոբյան, 4․ Նարեկ Պետրոսյան, 99․ Օլուեբուբե Օնուօհա, 19․ Արամ Ասլիկյան, 18․ Նարեկ Փիրիջանյան, 16․ Դավիթ Գրիգորյան (ա), 21․ Միքայել Նդիդի, 14․ Տիգրան Հակոբյան, 25․ Ախմեդ Ջինդոյան։ 

Պահեստայիններ՝ 1․ Արամ Տեր-Մինասյան, 90․ Արման Ղուկասյան, 8․ Էրիկ Տերյան, 92․ Պապե Դեմբա Դիյե, 37․ Հայկ Ռեչելյան, 32․ Ալեն Գևորգյան, 24․ Յուրիկ Գալստյան, 11․ Ռեմի Բաբախանլու, 20․ Վրեժիկ Հայրապետյան, 15․ Գարիկ Վարդանյան, 7․ Արթուր Մկրտչյան, 23․ Լևոն Աղեկյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1. Մխիթար Ումրեյան, 80․ Պետրոս Մանուկյան (ա), 29․ Արթուր Իսրայելյան, 39․ Նարեկ Դավթյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 25․ Դավիթ Ղիասյան, 34․ Արթուր Թալասյան, 47․ Դավիթ Հարությունյան, 16․ Գագիկ Մելոյան։ 

Պահեստայիններ՝  55․ Նուբար Գիշյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 96․ Գագիկ Պետրոսյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 7․ Սամվել Հակոբյան, 87․ Վահե Շափաղաթյան, 27․ Արթուր Պողոսյան, 21․ Հայկ Ստեփանյան, 37․ Սարգիս Գասպարյան։