Not Selected

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

12/05/2024

Հայատանի գավաթի եզրափակչի շրջանակում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակով մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ: Հանդիպումը կայանում էր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ վիճակախաղում հաղթող ճանաչվեց «Արարատ-Արմենիան»՝ հաղթելով 5-3 հաշվով։ 

ԼԱՐՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ

Առաջին խաղակեսի մեկնարկը շատ լարված ստացվեց։ Երկու թիմերը զգուշությամբ էին խաղում։ Ավելի շատ գնդակով լինում էր «Արարատ-Արմենիան» իսկ մեր թիմը ավելի շատ խաղում էր հակագրոհներով։ Առաջին վտանգավոր դրվագը ստեղծեցին տանտերերը։ Կամո Հովհաննիսյանի սուր փոխանցումից հետո հարվածեց Արթուր Սերոբյանը, սակայն մոտ տարածությունից Ժիրայր Մարգարյանը կարողացավ հեռացնել գնդակը։ «Ուրարտուն» սպասեց իր պահին և հանդիպման 32-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Ձախ եզրից կատարած փոխանցումը հասավ Պերիշա Պեշուկիչին, որն էլ իր հերթին հասցրեց տուգանային հրապարակում հայտնված Միքայել Միրզոյանին։ Մեր կիսապաշտպանը մեկ հպումով բացեց խաղի հաշիվը։ Խփած գնդակից հետո մրցակիցը ճնշումը մեծացրեց և 5 րոպե անց կարողացավ խփել պատասխան գոլը։ Տենտոն Յեննեյի վտանգավոր հարվածը հետ մղեց Մելիխովը, բայց վրա հասած Ալեքսիս Ռոդրիգեսը կարողացավ աչքի ընկնել։ Մնացած ժամակահատվածում թիմերը հանգստացան և նոր գոլեր առաջին խաղակեսում այլևս չտեսանք։

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԺԱՄԱՆԱԿ

Երկրորդ խաղակեսը անցավ ավելի զուսպ պայքարում և թիմերը ավելի շատ էին մտածում պաշտպանության մասին։ «Ուրարտուն» ընդմիջումից հետո տիրում էր խաղային առավելությանը և ավելի շատ էր գրոհներ ձեռնարկում։ 62-րդ րոպեին Գևորգ Տարախչյանը ձախ եզրից շարժվեց առաջ և հարվածեց, բայց պաշտպանը հեռացրեց գնդակը դաշտի սահմաններից։ Մի քանի րոպե անց Տարախչյանը ևս մեկ դրվագ ունեցավ, բայց շրջանցելով դարպասապահին չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Երկրորդ կեսի միջնամասում «Ուրարտուն» առաջ անցավ հաշվի մեջ։ Ստանդարտից հետո հարվածեց Ցիմբալյուկը։ Անդրադարձից հետո գնդակը հայտնվեց Դրաման Սալուի մոտ, որն էլ դարձավ գոլի հեղինակ, բայց մինչ այդ Ցիմբալյուկը բախվել էր Արսեն Բեգլարյանի հետ և գլխավոր մրցավարը նշանակեց տուգանային հարված։ 75-րդ րոպեին արդեն հարվածի փորձ կատարեց Արթուր Սերբոյանը, բայց այս անգամ խաղի մեջ մտավ Ալեքսանդր Մելիխովը։ Անցավ մի քանի րոպե և «Ուրարտուն» ուներ հաշիվը բացելու հավ հնարավորություն։ Պեշուկիչի փոխանցումը եզրափակեց Ջիկիան, բայց Բելգարյանը կրկին փրկեց իր թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով և թիմերը գնացին լրացուցիչ ժամանակ։

ԳԱՎԱԹԱԿԻՐԸ ՈՐՈՇՎԵՑ ՀԵՏԽԱՂՅԱ 11-ՄԵՏՐԱՆՈՑՆԵՐՈՎ

Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում երկու թիմերը շարունակում էին փորձեր ձեռնարկել՝ միմյան դարպասը գրավելու համար, սակայն պաշտպանությունում երկուսն էլ հուսալի էին գործում։ Լրացուցիչ ժամանակի ամենակարևոր իրադարձություններից մեկը մեր թիմի համար Կարեն Մելքոնյանի խաղադաշտ վերադառնալն էր, որը մրցաշրջանի սկզբում ստացել են ծանր վնասվածք։ Հանդիպման ընթացքում գոլեր չգրանցվեցին, և հաղթողը որոշվեց հետխաղայա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ, որտեղ 5-3 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիան»՝ հռչակվելով գավաթակիր։

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

«Ուրարտուն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 16-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ալաշկերտին»։ Խաղը տեղի կունենա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1 (5-3 11Մ)

1-0 Միքայել Միրզոյան (32'), 1-1 Ալեքսիս Ռոդրիգես (37')

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»՝ 24․ Արսեն Բեգլարյան, 2․ Գիլերմե դե Սոուզա, 3․ Խոսե Բուենո, 10․ Արմեն Համբարձումյան (ա), 20․ Ալվին Թերա,  19․ Կարեն Մուրադյան, 15․ Յեննե Տենտոն, 14․ Լեոնարդո դա Սիլվա, 9․ Արթուր Սերոբյան, Կամո Հովհաննիսյան, 8․ Ալեքսիս Ռոդրիգես

Պահեստայիններ՝ 30․ Դամյան Շիշովսկի, 16․ Էդգար Գրիգորյան, 12․Ամոս Նոնդի, 18․ Արտյոմ Ավանեսյան, 21․ Նարեկ Ալավերդյան, 7․ Ադրիանո Դուարտե, 11․ Ջոնաթան Դուարտե, 13․ Նիկոլայի Կիպիանի, 77․ Պետրոս Ավետիսյան, 5․ Դավիթ Տերտերյան, 23․ Ժիրայր Շաղոյան, 36․ Միշել Այվազյան

«ՈՒՐԱՐՏՈՒ»՝ 42․ Ալեքսանդր Մելիխով, 20․ Պերիշա Պեշուկիչ, 55․ Էրիկ Սիմոնյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 5․ Դրաման Սալու,  9․ Նարեկ Աղասարյան, 22․ Միքայել Միրզոյան, 18․ Լեոն Սաբուա,  21․ Անդրեյ Կրավչուկ

Պահեստայիններ՝ 1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 3․ Էրիկ Փիլոյան, 99․ Խարիտոն Այվազյան, 12․ Լուքման Գիլմոր, 10․ Կարեն Մելքոնյան, 11․ Գևորգ Տարախչյան, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 90․ Օլեգ Պոլյակով