Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՉԷԻՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՍՑՆԵԼ ԽԱՂԸ 11-ՄԵՏՐԱՆՈՑՆԵՐԻ»

12/05/2024

Հայաստանի գավաթի եզրափակչից հետո թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսեց խաղի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ես ցանկանում եմ շնորհավորել «Արարատ-Արմենիային» հաղթանակի կապակցությամբ, բայց կարծում եմ որ խաղի միտքը աշխատում էր, մենք վատ ֆուտբոլ չխաղացինք։ Ըստ իս, կարող էինք լուծել խաղի ելքը։ Երկու դրվագ ուներ Տարախչյանն ու Ջիկիան արդեն խաղի վերջնամասում։ Հասցնել հանդիպումը 11-մետրանոցների մենք չէինք ցանկանում և, ցավոք, սա մեր արդեն երրորդ հարվածաշարն է՝ սուպերգավաթ, «Զրինսկիի» դեմ հանդիպումը և սա։ Դժվար է կանգնել տեխնիկական գոտում և հասկանալ, որ չես կարող ազդել խաղի վրա»։