Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԵՐՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

13/05/2024

Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի խաղում «Ուրարտու-աղջիկներ» թիմը հյուրի կարգավիճակով մրցեց «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով։

«Ուրարտու-աղջիկներ» թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռուզաննա Ինջյանը՝ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 6-ի։

Հիշեցնենք, որ հաջորդ տուրում մեր թիմը կընդունի «Փյունիկ-աղջիկներ» թիմին։ Հանդիպումը կկայանա մայիսի 17-ին՝ «Ուրարտու-3» մարզադաշտում և կմեկնարկի 16։00-ին։