Not Selected

ԱՎԱՐՏՎԵՑ ՈՒԵՖԱ Մ-15 ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

14/05/2024

Մայիսի 13-ին կայացավ ՈՒԵՖԱ Մ-15 զարգացման մրցաշարի վերջին տուրը։ Հայաստանի Մ- հավաքականը վերջին խաղում մրցեց Կիպրոսի հասակակիցների հետ։ Հանդիպման հիմնական ժամանակ ավարտվեց 2-2 հաշվով իսկ հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում 3-0 հաշվով հաղթեց Կիպրոսի հավաքականը։

«Ուրարտուից» 8 ֆուտբոլիստ հրավիրվել էր Հայաստանի Մ-15 հավաքական։ Մեր ակումբից Արամե Եղոյանը, Ռուբեն Գրիգորյանը, Սուրեն Պետրոսյանն ու Ռաֆայել Մինասյանը վերջին խաղում խաղադաշտ էին դուրս եկել մեկնարկային րոպեներից։

ՈՒԵՖԱ Մ-15 զարգացման չեմպիոն հռչակվեց Բելառուսի հավաքականը՝ 7 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին մրցաշարն ավարտեց 3 միավորով։