Not Selected

ՈՉ-ՈՔԻ՝ «ԳԱՆՁԱՍԱՐԻ» ՀԵՏ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

15/05/2024

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Գանձասարին», որը վաղաժամ հռչակվել էր առաջնության հաղթող։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ Նարեկ Դավթյանը, իսկ մրցակցից՝ Օրբելի Համբարձումյանը։

Առաջին խաղակեսը սկսվեց ոչ այդքան լավ մեր թիմի համար, քանի որ առաջին իսկ լուրջ գրոհից մրցակիցը բացեց խաղի հաշիվը։ 2-րդ րոպեին ստանալով գնդակը տուգանայինի մատույցներում Օրբելի Համբարձումյանը գեղեցիկ հարվածով դարձավ  գոլի հեղինակ։ Խփած գնդակից հետո խաղի ընթացքն ամբողջությամբ անցավ մեր թիմի ձեռքը։ «Ուրարտու-2»-ը կարողացավ մի քանի սուր դրվագ ստեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն «Գանձասարի» պաշտպանությունը հուսալի էր գործում։ Մեր թիմի խաղային առավելությունը պսակվեց գոլի խաղի 19-րդ րոպեին։ Դավիթ Ղիասյանը ստանդարտից օդային փոխանցում կատարեց դեպի տուգանային հրաարակ, որտեղ ամենից բարձր ցատկեց Նարեկ Դավթյանը և գլխի հզոր հարվածով հավասարեցրեց հաշիվը։ 1-1 հաշվի պայմաններում հանդիպումը մի փոքր հանգստացավ, որն էլ շարունակվեց մինչև խաղակեսի ավարտ և թիմերը գնացին ընդմիջման առանց նոր գոլերի։

Երկրորդ խաղակեսում Կարեն Առաքելյանի գլխավորած թիմը շարունակում էր տիրել տարածքային և խաղային առավելությանը։ Հորդառատ անձրևի պայմաններում թիմերը մի փոքր զգույշ էին գործում, չնայած «Ուրարտու-2»-ի սուր դրվագների։ Հատկանշական է հանդիպման 64-րդ րոպեին ստեղծված գրոհը։ Աջ եզրից Կարեն Դավթյանը նկատեց տուգանային հրապարակում սպասող Սամվել Հակոբյանին և փոխանցեց նրան, որն էլ հարվածեց, սակայն գնդակն անցավ դարպասաձողի կողքով։ Հանդիպման խաղավերջում «Ուրարտու-2»-ը իր չիրացրած պահերի համար կարող էր պատժվել, բայց մրցակցի հարվածը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ Հանդիպման ընթացքում լուսատախտակի հաշիվն այդպես էլ չփոխվեց՝ 1-1։

Հավելենք, որ հաջորդ խաղը մեր թիմը ևս կանցկացնի տանը՝ այս անգամ ընդունելով «Օնորին»։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 21-ին և կմեկնարկի 18։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԳԱՆՁԱՍԱՐ» 1-1

1-0 Օրբելի Համբարձումյան (2'), 1-1 Նարեկ Դավթյան (19')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»՝ 91․ Հայկ Ղազարյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 80․ Պետրոս Մանուկյան (ա), 39․ Նարեկ Դավթյան, 34․ Արթուր Թալասյան, 97․ Արթուր Մելիքյան, 25․ Դավիթ Ղիասյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 47․ Դավիթ Հարությունյան, 7․ Սամվել Հակոբյան

Պահեստայիններ՝ 55․ Նուբար Ղիշյան, 14․ Արամ Հունանյան, 16․ Գագիկ Մելոյան, 24․ Արսեն Կարապետյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 33․ Արտյուշա Մանուկյան, 37. Սարգիս Գասպարյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 71․ Էրիկ Ասատրյան, 87․ Վահե Շափաղաթյան

«ԳԱՆՁԱՍԱՐ»՝ 1․ Միհրան Հովհաննիսյան, 5․ Ռուբեն Խաչատրյան, 7․ Օրբելի Համբարձումյան (ա), 17․ Ալեն Ստեփանյան, 15․ Միլան Կոստիչ, 2․ Տակաֆումի Սավադա, 3․ Օֆոեկե Էմմանուել, 30․ Աշոտ Քոչարյան, 11․ Էրիկ Սողոմոնյան, 9․ Արսեն Գալստյան, 13․ Հովհաննես Ոսկանյան

Պահեստայիններ՝  12․ Նարեկ Ոսկանյան, 22․ Տիգրան Ոփանյան, 16․ Ժորա Սավադյան, 6․ Էդուարդ Անտոնյան, 4․ Վահե Մուրադյան, 8․ Դավիթ Մայիլյան, 21․ Արամն Ասիլյան, 24․ Սուրիկ Զաքարյան, 25․ Վասիլ Արշակյան, 19․ Յուզուկի Մայիջիմա, 55․ Շունտո Կանդա