Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՅՍ ԽԱՂՈՒՄ ԴԻՄԵԼ ԷԻՆՔ ՌՈՏԱՑԻԱՅԻ»

07/05/2024

«Վեստ Արմենիայի» դեմ խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն իր կարծիքը հայտնեց հանդիպման մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ցավոք, պարտվեցինք 0-1 հաշվով։ Մենք կարևորում ենք բոլոր հանդիպումները, սա նույնպես կարևոր էր։ Այսօր դիմել էինք ռոտացիայի, այսինքն, այն ֆուտբոլիստները, որոնք մինչ այս քիչ հանդիպում էին անցկացրել, ամբողջական խաղ անցկացնելու հնարավորություն ստացան, բայց զիջեցինք մրցակցին նվազագույն հաշվով»։