Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 10 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

24/02/2023

Փետրվարի 27-ից մարտի 1-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Արմեն Պետրոսյանի գլխավորած հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» 10 ֆուտբոլիստներ՝ Արտուշ Մանուկյանը, Հայկ Նորիկյանը, Սուրեն Վարդերեսյանը, Դավիթ Հարությունյանը, Խոսրով Ղազարյանը, Գագիկ Մելոյանը, Արամ Ազարյանը, Էրիկ Ասատրյանը, Գոռ Մանուկյանը, Սարգիս Գասպարյանը։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին հավաքականում։