Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 2 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

07/11/2023

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը նոյեմբերի 8-ից 13-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հավաք կանցկացնի։

Հավաքին մասնակցելու համար պատանեկան ընտրանի են հրավիրվել նաև «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներ Լևոն Բաշոյանն ու Գառնիկ Մինասյանը։

Նոյեմբերի 13-ից 22-ը հավաքականը Խորվաթիայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2024թ․ Մ-19 տարեկանների առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստին։