Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

09/10/2023

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 10-ից 17-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հավաք կանցկացնի։

Հավաքին մասնակցելու համար պատանեկան ընտրանի են հրավիրվել նաև «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներ Լևոն Բաշոյանը, Արթուր Թալասյանը և Գառնիկ Մինասյանը։

Հոկտեմբերի 15-ին և 17-ին հավաքականը կմեկնի Լիտվա, որտեղ երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի Մ-19 տարեկանների հավաքականի հետ։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստին։