Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

20/05/2023

Մայիսի 22-ից 24-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Արմեն Պետրոսյանի գլխավորած հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտու-07» թիմի ֆուտբոլիստներ Սեյրան Ստեփանյանը, Դավիթ Հարությունյանը և Արամ Ազարյանը։

Հավելենք, որ հավաքի ընթացքում նախատեսվող խաղերի մասին կտեղեկացնենք հավելյալ։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին հավաքականում: