Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

17/03/2023

Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք թիմի կազմում կնախապատրաստվեն առաջիկա հանդիպումներին։

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպան Ժիրայր Մարգարյանը, ինչպես նաև առաջին անգամ հրավեր են ստացել թիմի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն և պաշտպան Էրիկ Փիլոյանը։

Հավելենք, որ մեր ընտրանին կանցկացնի հետևյալ խաղերը՝ 

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլ՝

Մարտի 25| Հայաստան - Թուրքիա|21։00 

Ընկերական հանդիպում՝

Մարտ 28| Հայաստան -  Կիպրոս|19։00 

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։