Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

30/06/2023

Հայաստանի կանանց ազգային հավաքականը հուլիսի 9-ից 17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը թիմ է հրավիրել նաև «Ուրարտու-աղջիկների» ֆուտբոլիստուհիներ Էմմի Սարգսյանին, Հասմիկ Գրիգորյանին, Միլենա Սայադյանին և Լուսինե Կոստանյանին: 

Հավելենք, որ հուլիսի 13-ին և 17-ին մեր աղջիկները Թբիլիսիում ընկերական հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի կանանց ազգային ընտրանու հետ։ 

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականում։