Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

22/04/2022

Ապրիլի 25-ից 27-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի շրջանակներում ապրիլի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-2 թիմի հետ։

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Մխիթար Ումրեյանին, Արա Ջոլաքյանին, Դավիթ Թալալյանին, Արթուր Իսրայելյանին, Սարգսյանին և Կարեն Դավթյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։