Not Selected

ՈՒՐԱՐՏՈՒԻ 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՀԱՎԱՔԱԿԱՆ

21/04/2022

Ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 6 ֆուտբոլիստների՝ Հայկ Ղազարյանին, Արման Առաքելյանին, Գոռ Վանոյանին, Վահե Շափաղաթյանին, Դավիթ Ղիասյանին և Արմեն Առաքելյանին։

Հավելենք, որ ապրիլի 26-ից մեր ընտրանին կմասնակցի Խորվաթիայում անցկացվելիք Մ-16 տարեկանների Զարգացման մրցաշարին։ 

Հաջողություն ենք մաղթում մեր պատանեկան հավաքականին։