Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

23/11/2023

Հայաստանի կանանց ազգային հավաքականը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը թիմ է հրավիրել նաև «Ուրարտու-աղջիկների» ֆուտբոլիստուհիներ Շողիկ Սարդարյանին, Էմմի Սարգսյանին, Հասմիկ Գրիգորյանին, Միլենա Սայադյանին, Մարիաննա Վարդանյանին և Լուսինե Կոստանյանին: 

Հավելենք, որ սեպտեմբերի 21-ին մեր աղջիկները ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի շրջանակում նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 2-ին հանդիպումներ կանցկացնեն Իսրայելի, իսկ դեկտեմբերի 5-ին՝ Ղազախստանի հավաքականների հետ։ 

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականում։