Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

17/06/2021

Հայաստանի կանանց Մ-17 տարեկանների հավաքականը հունիսի 23-ից 29-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Մարիամ Ստեփանյանի գլխավորած հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիներ Դիանա Մելիքբեկյանը, Էմմի Սարգսյանը, Հասմիկ Գրիգորյանը, Արաքսյա Ամիրյանը, Լուսինե Կոստանյանը և Միլենա Սայադյանը։ 

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականում։