Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

17/08/2021

Օգոստոսի 20-ից 22-ը Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կացնկացնի։

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հովհաննես Ուրուշանյանին, Դավիթ Հարությունյանին, Գագիկ Մելոյանին, Դավիթ Թագվորյանին, Վահան Պետրոսյանին և Հայկ Աբգարյանին։

Հավաքի վերջին օրը պատանեկան հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Ուրարտու-1-06» թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 11։00-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։