Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՍԵԼԵԿՑԻԱ

30/11/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է սելեկցիա ակադեմիայի 2011-ից 2018 թվականներին ծնված երեխաների միջև։ 

Դեկտեմբերի 11-14 անցկացվելու է սելեկցիա, որին հաջողությամբ մասնակցողները հնարավորություն կստանան միանգամից ընդգրկվել ակումբի ակադեմիայի թիմերում ու կմարզվեն անվճար հիմունքներով, իսկ մյուսները կշարունակեն մարզումները ակումբի մարզադպրոցում արդեն վճարովի հիմունքներով։ Սելեկցիայի կարող են մասնակցել ինչպես ֆուտբոլով դեռևս չզբաղվող, այլ նաև այլ ակումբներով հանդես եկող երեխաները։

Ընտրությանը մասնակցել բոլոր ցանկացողները կարող են հայտերը լրացնել օնլայն՝ անցնելով այս հղումով և տալով երեխայի մասին անհրաժեշտ ինֆորմացիա կամ մոտենալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ Ջիվանի 2 հասցեով ու լրացնել այն տեղում:

Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 9-ն է։