Not Selected

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-2

13/09/2020

Միջազգային դադարի ավարտից հետո իր պաշտոնական ելույթները սկսեց «Ուրարտուն»։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը սեփական հարկի տակ, բայց հյուր թիմի կարգավիճակով մրցեց «Ալաշկերտի» հետ։

Հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան բացել հանդիպման հաշիվը։ 8-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն աջ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ։ «Ալաշկերտի» ֆուտբոլիստները միայն կանոնների խախտման գնով կանգեցրին Դեսիրեին։ Նշանակվեց 11 մետրանոց։ Հենց տուժողն էլ իրացրեց ու պաշտոնական խաղերում խփեց իր առաջին գնդակը «Ուրարտուի» կազմում։ Ի դեպ այս գոլը հոբելյանական էր Դեսիրեի համար, քանի որ այն 30-րդն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Խփած գոլից հետո դաշտում հիմնականում հավասար պայքար էր ընթանում։ Աչքի ընկնելու հնարավորություններ ունենում էին ինչպես «Ալաշկերտի», այնպես էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները, սակայն մինչև ընդմիջում նոր գոլեր չեղան։

Երկրորդ կեսի 57-րդ րոպեին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Ձախ եզրից հետևեց փոխանցում, «Ուրարտուի» պաշտպանները մի պահ հապաղեցին իսկ «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդար Գլիշիչը օգտվեց ընձեռնված հնարավորությունից ու գլխի հարվածով գրավեց դարպասը՝ 1-1։

Այդուհանդերձ «Ուրարտուի» ֆուտբոլիստները նորից հաշվի մեջ առաջ անցան։ Ուգոչուկվու Իվուն օգտվելով մրցակցի պաշտպանի սխալից հարվածային դիրքի դուրս բերեց Ջոնել Դեսիերին, որն էլ խփեց իր երկրորդ գոլը «Ուրարտուի» կազմում՝ 1-2։

Խաղի վերջնամասն անցավ լարված պայքարում։ «Ալաշկերտը» մեծ ուժերով գրոհում էր, փորձելով փրկել խաղը։ Խաղի վերջնամասում Ալեքսանդր Գրիգորյանը խաղաժամանակ տրամադրեց Գոռ Լուլուկյանին և Գևորգ Տարախչյանին։ Լուլուկյանը նշեց իր նորամուտը գլխավոր թիմի կազմում։ Նոր գոլեր չգրանցվեցին։ «Ուրարտուն» սեփական հարկի տակ բայց հյուր թիմի կարգավիճակով տոնեց հաղթանակ՝ 2-1 հաշվով։

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-2

 0-1 Ջոնել Դեսիրե (7' 11մ), 1-1 Ալեքսանդար Գլիշիչ (57՛), 1-2 Ջոնել Դեսիրե (70')

 
«ԱԼԱՇԿԵՐՏ»․ 22․ Օգնեն Չանչարևիչ, 97․ Դավիդ Դավիդյան (2․ Տիագո Կոելյո 46'), 4․ Ռիստո Միտրևսկի, 3․ Տարոն Ոսկանյան, 33․ Իգոր Գոնչար (19․ Պապ Աբդու Կամարա 75'), 9․ Ռումյան Հովսեփյան (11․ Վահագն Հայրապետյան 46'), 21․ Արտակ Գրիգորյան (ա), 99․ Նիկիտա Տանկով (77․ Գրիգոր Աղեկյան 46'), 20․ Տիագո Գալվաո դա Սիլվա (88․ Ջեֆերսոն Ֆերնանդես Պերդիգաո 86'), 10․ Ալեքսանդար Գլիշիչ, 15․ Սիլվա Գարսիա Բրյան։

Պահեստայիններ՝ 1․ Գոռ Մանուկյան, 19․ Պապ Աբդու Կամարա, 8․ Գագիկ Դաղբաշյան, 7․ Գոմե Բատիստա Վանգու, 2․ Տիագո Կոելյո, 88․ Ջեֆերսոն Ֆերնանդես Պերդիգաո, 5․ Վիգեն Ավետիսյան, 96․ Դանիել Պետոյան, 11․ Վահագն Հայրապետյան, 77․ Գրիգոր Աղեկյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 96․ Անատոլի Այվազով, 19․ Եվգենի Օսիպով (ա), 15. Դմիտրի Գուզ, 5․ Հակոբ Հակոբյան, 99․ Ռոբերտ Դարբինյան, 6․ Պիտեր Մուտումոսի (26․ Աննան Մենսահ 79'), 33․ Վիտինյո (8․ Մաքսիմ Մաշնյով 34'), 30․Ոգոչուկվու Իվու (20․ Գոռ Լուլուկյան 79'), 88․ Ջեյմս Սանթոս (11․ Գևորգ Տարախչյան 64'), 18․ Ալեքսանդր Ռադչենկո (9․ Եվգենի Կոբզար 46'), 12․ Ջոնել Դեսիրե։

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 4․ Պավել Ստեպանեց, 26․ Աննան Մենսահ, 23․ Նարեկ Պետրոսյան, 25․ Էդգար Գրիգորյան, 17․ Տիգրան Այունց, 16․Դավիթ Պապիկյան, 11․ Գևորգ Տարախչյան, 8․ Մաքսիմ Մաշնյով, 9․ Եվգենի Կոբզար, 20․ Գոռ Լուլուկյան։