Not Selected

ՀՖՖ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՇԱՐԵՐԸ ՀԵՏԱՁԳՎՈւՄ ԵՆ

29/09/2020

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՖՖ Գործկոմի արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացվել անցկացնելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում նախատեսված հանդիպումները։ Սակայն, հաշվի առնելով երկրում տիրող ռազմական ծանր վիճակը, ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի կողմից ստացել ենք գրություն, առ այն, որ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվում են։
Խաղերի վերսկսման հնարավոր ժամկետները դեռևս հայտնի չեն։