Not Selected

ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՏՂԱՆԵՐՆ ԱՅՍ ԽԱՂՈՒՄ ՆԵՐԴՐԵՑԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ»

04/06/2020

«Փյունիկ-2»-ի նկատմամբ տոնած կամային հաղթանակից հետո իր տպավորություններով կիսվեց «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը․

«Խաղից անմիջապես հետո դժվար է վերլուծել խաղը։ Հենց մեկնարկում աչքի ընկնելու մի քանի լավ պահ ունեցանք, բայց չօգտագործեցինք, մենք ինքներս բարդացրինք մեր գործը։ Տղաներն այս խաղում ներդրեցին ամեն ինչ, որպեսզի հաղթանակի հասնեն։

Նման խաղեր լինում են, մրցակիցը նույնպես վատ ֆուտբոլ չցուցադրեց, փորձեցին մեզ ամեն կերպ «խանգարել», կարողացան նաև գոլեր խփել։ Մենք կվերլուծենք թույլ տված սխալներն ու կշարժվենք առաջ»։

Ավելի մանրամասն ստորև ներկայացված տեսանյութում։