Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-14 ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՈՒԵՖԱ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

12/05/2022

Հայաստանի Մ-14 տարեկանների հավաքականը մայիսի 7-ից 13-ը մասնակցեց մասնակցեց Երևանում անցկացվող Զարգացման մրցաշարին և ճանաչվեց մրցաշարի հաղթող։ 

Առաջին խաղում մեր հավաքականը 3-1 հաշվով հաղթել էր Լիբանանի իր հասակակիցներին, իսկ երկրորդ խաղում 1-0 հաշվով առավելության հասել Արաբական Միացյալ Էմիրությունների Մ-14 տարեկանների ընտրանու նկատմամբ։ «Ուրարտու-1-08»-ի ֆուտբոլիստ Սարգիս Գասպարյանը, որը նույնպես հրավիրվել էր հավաքական, գոլի հեղինակ դարձավ երկու խաղերում էլ ու ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու։

Այսպիսով,  վաստակելով 6 միավոր, Հայաստանի Մ-14 հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Մ-14 տարեկանների Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը։