Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՈՒԵՖԱ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

18/04/2023

Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը, Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում անցկացրեց ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի վերջին մրցափուլի հանդիպումը։ Մեր ընտրանու մրցակիցը Էստոնիայի հասակակիցներն էին։ Մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով։

Վերջին մրցափուլի հանդիպմանը մասնակցեցին նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մելոյանն ու Խոսրով Ղազարյանը։ Հարությունյանը թիմի ավագն էր և խաղադաշտում անցկացրեց 90 րոպե, Գագիկ Մելոյանը փոխարինվեց երկրորդ խաղակեսում։ Երկրորդ խաղակեսում խաղաժամանակ ստացավ նաև Խոսրով Ղազարյանը։

Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը 6 միավորով հռչակվեց ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023-ի հաղթող։